Պալերմոյի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորածներից հինգ հոգու դի է գտնվել
Պալերմոյի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորածներից հինգ հոգու դի է գտնվել

 

Պալերմոյի ափերի մոտ խորտակված շքեղ զբոսանավի ուղեւորների դիերը հայտնաբերվել են։ Վերջին օրերին որոնողափրկարարական աշխատանքներ էին տարվում վեց անհայտ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։ Փրկարարները ջրից դուրս են բերել հինգ դի, որոնց թվում են բրիտանացի գործարար Մայք Լինչը, միջազգային ներդրումային բանկի նախագահ «Մորգան Սթենլի» Ջոնաթան Բումերը, նրա կինը՝ Ջուդի Բումերը, նաև փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կինը՝ Նեդա Մորվիլոն:

Շարունակվում են վեցերորդ անհետ կորածի որոնումները, որը, ենթադրաբար, Լինչի 18-ամյա դուստր Հաննան է։ Երկու օր առաջ փրկարարները հայտնաբերել են զբոսանավի խոհարարի դին։

Զբոսանավը օգոստոսի 19-ին հայտնվել էր ուժեղ տորնադոյի մեջ և խորտակվել 50 մետր խորության ։

Փրկարարներին հաջողվել է փրկել 22 մարդկանցից 15-ին։