Պակիստանում զինված անձինք առևանգել և սպանել են ավտոբուսի ինը ուղևորի
Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված անձինք առևանգել են ավտոբուսի ինը ուղևորի, իսկ ավելի ուշ նրանց դիակները հայտնաբերվել են լեռներում։
Բոլոր զոհերը Պենջաբ նահանգից են և սպանվել են էթնիկական հիմքով։
Հարձակման պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին դատապարտել է կատարվածը և պատասխանատվությունը դրել է «Բելուջիստանի ազատագրական բանակի» վրա, որը, նախագահի խոսքով, ձգտում է տարածել քաոս և անկայունություն Պակիստանում։