Պակիստանում մահապարտ ահաբեկիչը 16 զինվորի է սպանել

15:48, 28.06.2025

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ սպանելով 16 զինվորի։

Դոյչե Վելլեն հաղորդում է։

Պակիստանի թալիբները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը։

Հարձակման հետևանքով վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ 10 զինվոր և 19 քաղաքացիական անձ։

«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է ռազմական շարասյան մեջ», – ասել է տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան։

Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են երկու տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։

Նմանատիպ