Պակիստանում, առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած
Պակիստանում, առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հրշեջները որոնողական աշխատանքները սկսել են երկուշաբթի վաղ առավոտյան, մոտ 60 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբը 23 ժամյա ուշացումից հետո այցելել է հրդեհի վայր, ինչը բնակիչներին ստիպել է հակակառավարական կարգախոսներ բղավել։

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը ուշ գիշեր «Գյուլ Պլազա» առևտրի կենտրոնում, որտեղ տեղակայված է 1200 խանութ։