Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն առաջիկա 24 ժամվա ընթացքում

17:14, 13.06.2026

ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ 24 ժամվա ընթացքում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Շարիֆի խոսքով՝ նրանք պատրաստվում են էլեկտրոնային ստորագրության, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ։

«Մենք ավելի մոտ ենք, քան երբևէ, խաղաղության համաձայնագրին, որի կնքումը կլինի հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Պակիստանը պատրաստվում է խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրությանը, որին անմիջապես կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ հաջորդ շաբաթ։ Մենք վստահ ենք, որ այս պատմական խաղաղության համաձայնագիրը ամուր հիմք կդնի երկարատև խաղաղության համար», – գրել է Շարիֆը X հարթակում։

Նմանատիպ