Պակիստանի բանակն առևանգված գնացքից ազատել է 300 պատանդի

21:41, 12.03.2025

Պակիստանի բանակն առևանգված գնացքից ազատել է 300 պատանդի Ըստ տեղեկությունների՝ հատուկ գործողության ընթացքում սպանվել է 33 զինված գրոհային։ Առճակատման հետևանքով զոհվել է նաև 21 խաղաղ բնակիչ և Պակիստանի բանակի չորս զինծառայող։

Բելուջիստանի շրջանում առևանգված մարդատար գնացքում եղել է 450 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի 100 աշխատակից։ Պակիստանի բանակը հայտնում է, որ գնացքի առևանգմանը մասնակցել է մինչև 80 մարդ: Բելուջիստանի ազատագրման բանակը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ազատ արձակել բելուջ քաղբանտարկյալներին, հակառակ դեպքում նրանք սպառնացել են սպանել պատանդներին։

Բելուջիստանի ազատագրական բանակը պահանջում է ավելի մեծ ինքնավարություն կամ անկախություն Բելուջիստանի՝ Պակիստանի ամենամեծ նահանգի համար: Պակիստանի կառավարությունը, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան և ԱՄՆ-ը, Բելուջիստանի ազատագրման բանակը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն։

Նմանատիպ