Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վաղը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վաղը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վաղը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում արտահերթ նիստում, հայտնում է «Անադոլու»-ն։ Իր ելույթում Աբասը կկենտրոնանա պաղեստինյան տարածքների վրա Իսրայելի հարձակումների վրա, հատկապես Գազայի հատվածում։

Ինչպես գրում է «Անադոլու»-ն, հանդիպմանը կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կհայտարարի Պաղեստինին աջակցելու մասին։

Ելույթից առաջ Պաղեստինի ինքնավարության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Նուման Քուրթումուսի հետ։ Ըստ Քուրդումսիի՝ արտահերթ նիստի նպատակն է ցույց տալ Թուրքիայի ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և ապահովել, որ Պաղեստինի ժողովրդի ձայնը լսելի լինի աշխարհին։