Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Պաղեստինի ինքնավարության պաշտոնյաներին վիզաներ տրամադրելու որոշումը
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Պաղեստինի ինքնավարության պաշտոնյաներին վիզաներ տրամադրելու որոշումը

Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների համար վիզաների տրամադրման վերաբերյալ իր որոշումը։

Աբբասի գրասենյակից հայտնել են, որ այս որոշումը իրենց համար «բացարձակապես ցնցող է»՝ քանի որ այն «հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կենտրոնակայանի համաձայնագրին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ում դիտորդ անդամ է»։

Մահմուդ Աբբասը հորդորել է ԱՄՆ-ին վերանայել որոշումը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մերժել է վիզաների տրամադրումը Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Նյու Յորքում կայանալիք նստաշրջանից առաջ։

«ԲիԲիՍի»-ի տվյալներով՝ այս որոշումը վերաբերում է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին և ևս 80 պաշտոնյաների, որոնց ԱՄՆ վիզաները չեղարկվել են։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է նրանց խաղաղ գործընթացը խաթարելու և «Պաղեստինյան պետության միակողմանի հռչակումը» աջակցելու մեջ։ Այնուամենայնիվ, Ռուբիոյի խոսքով՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի համաձայնագրի շրջանակում պաղեստինցի ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպումներին։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ողջունել է Պետդեպարտամենտի այս որոշումը։