Պաղեստինամետ ցույցի մասնակիցները ներխուժել են Միչիգանի համալսարան, ոստիկանությունը 40 մարդու է ձերբակալել ներխուժման համար
Պաղեստինամետ ցույցի մասնակիցները ներխուժել են Միչիգանի համալսարան, ոստիկանությունը 40 մարդու է ձերբակալել ներխուժման համար

Պաղեստինամետ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են ԱՄՆ Միչիգան ​​նահանգի Էն Արբոր քաղաքում գտնվող համալսարանի վարչական շենք։

Մոտ 200 մարդ եկել է համալսարանի նախագահի՝ Սանտա Օնոյի գրասենյակի մոտ։ Ցուցարարները ձեռքին պաղեստինյան դրոշներ են պահել և համալսարանին կոչ են արել «երես թեքել Իսրայելից»:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։ Շենք ներխուժելու համար ձերբակալվել է 40 ցուցարար։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցարարների մի փոքր խումբ պահանջել է խոսել Սանտա Օնոյի հետ և մնացել է շենքի ներսում մինչև երեկոյան ժամը 21։00-ն, որից հետո նրանց դուրս են բերել ոստիկանները։