Պաատա Սալիան հանդիպել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ

22:03, 19.09.2025

Եվրոպայի խորհրդի նախարարական նիստի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարն հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Գերման Գալուշչենկոյին։

Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ՝ Մալթայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը։ Ընդգծվել է արդարադատության ոլորտում բարեփոխումների և փորձի փոխանակման կարևորությունը։

Նրանց հաղորդմամբ՝ կողմերը հայտնել են պատրաստակամություն՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։

Նմանատիպ