Պաատա Մանջգալաձե. «Վրացական երազանքի» նախաձեռնած գործընթացը մեզ հնարավորություն չի թողնում մասնակցել դրան, մենք տեղեկացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին
Պաատա Մանջգալաձե. «Վրացական երազանքի» նախաձեռնած գործընթացը մեզ հնարավորություն չի թողնում մասնակցել դրան, մենք տեղեկացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին

«Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի անդամ Պաատա Մանջգալաձեի խոսքով՝ իրենք չեն փոխի գործողությունների ծրագիրը՝ կապված Եվրամիության առաջարկությունների կատարման հետ։ Նրա խոսքով, Եվրախորհրդարանի պատգամավորներին տեղեկություն է տրվել, ինչի պատճառով նրանք չեն միանում «Վրացական երազանքի» հետ աշխատանքային խմբին։

Ինչպես ասում է Մանջգալաձեն, իրենք չեն մասնակցի իմիտացիոն գործընթացներին։

«Այս հանդիպումներից հետո մենք կվերանայե՞նք մեր գործողությունների ծրագիրը։ Բնականաբար՝ ոչ։ Տեղեկացրել ենք Եվրախորհրդարանին, քանի որ «Վրացական երազանքի» նախաձեռնած գործընթացը, նկատի ունեմ անսանձ հակաարևմտյան, հակազգային և հակավրացական արշավը, մեզ իմիտացիոն գործընթացներին մասնակցելու հնարավորություն չի թողնում։ Մենք տեղեկացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին։ Մենք այս ֆարսին չենք մասնակցում, քանի որ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները գնում են ոչ թե Եվրոպա, այլ Ռուսաստան։ «Վրացական երազանքի» կողմից հաստատված քաղաքական համակարգը և ոչ ֆորմալ կառավարումը ավելի կայուն միջավայր կգտնեն ռուսական ճահիճում, քան եվրոպական ժողովրդավարության մեջ»,- ասել է Պաատա Մանջգալաձեն։