Պաատա Իմնաձե. Եթե չպաշտպանենք տարրական կանոնները, առանձնապես հանգստավայրերում, այն ինչ մինչ այսօր ունեցել ենք, այլևս չենք ունենա
Եթե չպաշտպանենք տարրական կանոնները, դա առանձնապես վերաբերում է հանգստավայրերին, հավաստիացնում եմ, այն ինչ մինչ այսօր ունեցել ենք, այլևս չենք ունենա,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Նա բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է արել, հաճախորդների հետ հարաբերություններում առավելագույն կերպով պաշտպանել անվտանգության կանոնները:
«Ամենուր, առանձնապես խոսքը վերաբերում է հանգստավայրերին, Սև ծովի ափին, Կախեթիին, եթե չպաշտպանենք տարրական կանոնները, փակ տարածքում չկրենք շնչադիմակ, չպաշտպանենք հեռավորություն, հավաստիացնում եմ, այն ինչ մինչ այսօր ունեցել ենք, այլևս չենք ունենա: Իրավիճակը կարող է դառնա այնպիսին, ինչպիսին հարևան երկրներում է:
Առանձնապես հորդորում եմ նրանց, ովքեր բիզնես ունեն, կլինի դա հյուրանոց, թե ռեստորան – բոլորդ առավելագույն կերպով պաշտպանեք կանոնները հաճախորդների հետ շփվելիս: Դրանից է կախված, թե ինչ իրավիճակ կլինի երկրում»,- հայտարարել է Իմնաձեն: