Պաատա Իմնաձե. Որոշ բիզնեսներ բացելու նախապայման կարող է լինել նրանց աշխատողների թեստավորումը
Որոշ բիզնեսներ բացելու նախապայման կարող է լինել նրանց աշխատողների թեստավորումը, – Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, ընդլայնված թեստավորնան շրջանակներում կարեւոր է հնարավորինս շատ ասիմպտոմատիկ վարակակիրների հայտնաբերումը:
«Դեպքերն զգալիորեն նվազել են: Թեստավորված մարդկանց մինչև 13 տոկոսը դրական դեպքեր է ստացել: Դեպքերի քանակն էլ ավելի պետք է նվազի, որպեսզի հեշտացվի բացումը: Ընդլայնված թեստավորնան շրջանակներում կարեւոր է հնարավորինս շատ ասիմպտոմատիկ վարակակիրների հայտնաբերումը: Թեստավորվում են հոգևորականները, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ: Թեստավորվել է մինչև 2000 մարդ: Թեստավորվում են նաև շուկայի վաճառողները և տաքսու վարորդները: Այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներառենք բոլոր խմբերը, որոնք կապ ունեն մարդկանց հետ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա աշխատանք է ընթանում, որ որոշակի բիզնես բացելու և գործելու նախապայմանը կարող է լինել աշխատակիցների թեստավորումը: Դա կարող է զուգահեռաբար տեղի ունենալ», – ասաց Պաատա Իմնաձեն: