Պաատա Իմնաձե. Տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, բարձրանում ենք Ջոմոլունգմա
Տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, այսպես ասած, բարձրանում ենք Ջոմոլունգմա,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Նշված մեկնաբանությամբ Իմնաձեն պատասխանել է լրագրողի հարցին. «Երեկ Ամիրան Գամղրելիձեն հայտարարից, որ անցել ենք պարույրի փուլի, ի՞նչ է նշանակում այս փուլը»:
«Մենք ամեն օր հրապարակում ենք դա մեր էջում, այսօր էլ կլինի, տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, այսպես ասած, բարձրանում ենք Ջոմոլունգմա:
Սահմանափակումների ընդլայնմամբ, առաջին հերթին, սպասում ենք, որ իրավիճակը կկայունանա և դեկտեմբերի երկրորդ կեսին կորոնավիրուսի դեպքերի ավելացում չենք ունենա, որը հնարավորություն կտա, որ այնուհետև հիվանդության դեպքերն սկսեն նվազել: Դեռևս նվազեցում չենք սպասում, առավել ևս՝ առաջին օրերին: Նախնական արդյունքները պետք է լինեն երկու շաբաթից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: