Պաատա Իմնաձե - Մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք
《Մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք, նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ կարող է պատահել երկրում, եթե չպահպանենք ինչպես խորհրդատվությունը, այնպես էլ երկրում արդեն իսկ հայտարարված կարանտինային միջոցառումները》,- ասաց հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, այսօր ամբողջ Վրաստանը կարանտինային գոտի է:
«Վրաստանում գործում են բավականին խիստ կարանտինային միջոցներ։ Այս փուլում, մենք կարծում ենք, որ հնարավոր է խստացնենք կարանտինային միջոցառումները ամբողջ երկրում: Սպասեք, թե ոնց կզարգանա իրավիճակը: Ցավոք, մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք: Չեն հասկանում, թե ինչ կարող է պատահել երկրում, եթե չհետևենք ինչպես խորհրդատվությանը, այնպես էլ երկրում արդեն իսկ հայտարարված կարանտինային միջոցառումներին », – ասաց Պաատա Իմնաձեն: