Պաատա Բուրճուլաձեն ցանկանում է ցուցմունք տալ դատավորի ներկայությամբ. Փաստաբան
«Իավնանա» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը ցուցմունք կտա միայն դատավորի ներկայությամբ,- այս մասին առաջին ալիքին ասել է Պաատա Բուրճուլաձեի փաստաբանը:
Սոսո Բարաթաշվիլիի հայտարարությամբ, Բուրճուլաձեն այս պահին գտնվում է արտերկրում, սակայն ցանկանում է օգտվել օրենքով տրված իրավունքից և դատախազության ներկայացուցիչների հարցերին պատասխանել դատավորի ներկայությամբ:
Փաստաբանը նշել է, որ Բուրճուլաձեն պատրաստ է հետաձգել համերգները և վերադառնալ Վրաստան, սակայն դա հնարավոր կլինի միայն դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին:
Հեղինակ -
Edgar Barsegyan