Պաատա Բուրճուլաձեին կհարցաքննեն դատարանում
Պաատա Բուրճուլաձեին կհարցաքննեն դատարանում

«Իավնանա» ֆոնդի հիմնադիր Պաատա Բուրճուլաձեին հարցաքննելու են դատարանում:

Ինչպես հայտարարել է գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մամուկա Վասաձեն, քանի որ Բուրճուլաձեն և նրա փաստաբանը հանրային ձևով հրաժարվել են քննչական մարմին ներկայանալուց, վկան, օրենսդրության համաձայն, կհարցաքննվի դատարանում:

Բուրճուլաձեն վկայի կարգավիճակով դատախազություն պետք է ներկայանա դեկտեմբերի 13-ին, սակայն նրա փաստաբանի տեղեկությամբ, Բուրճուլաձեն չի պատրաստվում գնալ քննչական ծառայություն և պատրաստ է ցուցմունք տալ դատավորի ներկայությամբ, դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին:

 

Խոսքը քրեական գործի մասին է, որի համաձայն դատախազությունը ուսումնասիրում է «Իավնանա» հիմնադրամին պատկանող մեծքանակությամբ գումարների հնարավոր վատնումը: