Պաատա Բուրճուլաձե. Եկեք դուրս, եկեք Ռուսթավելի, սա շատ շտապ է, պարոնայք
Եկեք դուրս, եկեք Ռուսթավելի, Վրաստանին պետք է ձեր աջակցությունը, – այս մասին հայտարարել է Պաատա Բուրճուլաձեն։
Նրա խոսքերով՝ ժողովուրդը կհաղթի, վրացիները հզոր ազգ են։
«Առաջինը, ինչ ուզում եմ ասել և սա շատ շտապ է, պարոնայք՝ եկեք դուրս, եկեք Ռուսթավելի։ Վրաստանին պետք է ձեր աջակցությունը։ Այստեղ մարդիկ գիշերը անցկացրել են փողոցում, շատերը միացել են մեզ առավոտից էլ, բայց մեզ ձեր համերաշխությունն է անհրաժեշտ։ Երբ շատ լինենք՝ ոչինչ չի պատահի։ Մինչ այժմ եղել են միջադեպեր հրահրելու փորձեր, սակայն մենք կարողացել ենք խուսափել դրանցից։ Եկեք դուրս, ծառայեք ձեր երկրին։ Ժողովուրդը կհաղթի, մենք՝ վրացիներս, հզոր ազգ ենք», – հայտարարում է Պաատա Բուրճուլաձեն։