Պորոշենկոյի պաշտոնաթողության պահանջով Կիևում ընթանում է բողոքի ցույց (ֆոտոշարք)
Կիևում, ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնաթողության պահանջով, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անց է կացնում բազմահազարանոց երթ:
Երթը սկիզբ է առել Տարաս Շևչենկոյի անվան այգուց: Ցուցարարները շարժվում են դեպի ազատության հրապարակ: Ցուցարարների խոսքերով նրանք դեմ են իշխանությունների արարքներին և երկրում գոյություն ունեցող կոռուպցիային:
Ինչպես առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Սաակաշվիլին, նա կանգնած է ուկրաինացիների կողքին:
Լուսանկարները՝ Իրակլի Գեդենիձեինը
Հեղինակ -
Edgar Barsegyan