Պաատա Բուրճուլաձեին կանչել  են գլխավոր դատախազություն
Պաատա Բուրճուլաձեին կանչել  են գլխավոր դատախազություն

Պաատա Բուրճուլաձեին գլխավոր դատախազություն են կանչել  վկայի կարգավիճակով հարցաքննելու:

«Իավնանա» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը հետաքննչական ծառայություն է ներկայանալու դեկտեմբերի 13-ին: Ինչպես առաջին ալիքին հայտնել են գլխավոր դատախազությունից, գործը վերաբերում է հիմնադրամին պատկանող գումարները ծառայողական իրավիճակից օգտվելով հնարավոր յուրացման փաստին:

Պաատա Բուրճուլաձեին դատախազության կանչելու արձանագրությունը այսօր ընդունել են նրա ընտանիքի անդամները: