ՕԽ-2018. Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

Ճապոնացի Յուձուրու Հանյուն պաշտպանեց 2014 թ. Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճած մենասահքի չեմպիոնի տիտղոսը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում աշխարհի կրկնակի չեմպիոնը հավասարը չունեցավ նաև ազատ ծրագրում՝ հետ թողնելով ճապոնացի Սոմա Ունոյին և  իսպանացի Խավյեր Ֆերնանդեսին:

Պատմության մեջ առաջին անգամ է Ճապոնիան գեղասահքի տղամարդկանց մենասահքում նվաճում ոսկե և արծաթ մեդալները: 66 տարի անց տղամարդկանց մենասահքում առաջին անգամ նույն մարզիկը երկու անընդմեջ Օլիմպիական խաղերում նվաճում է տիտղոսը: 1948 և  1952 թվականներին նման հաջողության է հասել ամերիկացի Դիկ Բաթոնը:

1. Յուձուրու Հանյու(Ճապոնիա)՝ 317,85
2. Սոմա Ունո (Ճապոնիա)՝ 306,90
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 305,24

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):