ՕԽ-2018․ Մեդալային հաշվարկն ունեցավ նոր առաջատար, օրվա բոլոր մեդալակիրները
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 18-ին վիճարկվեց մեդալների 6 հավաքածու։
2 ոսկե մեդալ նվաճեց Նորվեգիան, որը շրջանցեց գերմանացիներին և դարձավ մեդալային հաշվարկի նոր առաջատար։ Նորվեգացիները նվաճել են 9 ոսկե, 9 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Գերմանիան 9 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալով նահանջեց երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում են հոլանդացիները (6 ոսկի, 5 արծաթ, 2 բրոնզ):
Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, 9-րդ մեդալային օր
Բիատլոն, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկ, 15 կմ
1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա) – 35.47,3 (2).
2. Սիմոն Շեմպ (Գերմանիա) – նույն ժամանակը (1)
3. Էմիլ Հեգլե Սվենդսեն (Նորվեգիա) +11,2 (2)
Դահուկավազք, տղամարդիկ, փոխանցումավազք
1․ Նորվեգիա
2․ Ռուսաստան
3․ Ֆրանսիա
Ֆրիսթայլ, տղամարդիկ, դահուկային սլոուփսթայլ
1. Օյստեյն Բրաատեն (Նորվեգիա)
2. Նիկ Գոեպեր (ԱՄՆ)
3. Ալեքս Բոլյե-Մարշան (Կանադա)
Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, հսկա ոլորավայրէջք
1. Մարսել Հիրշեր (Ավստրիա)
2. Հենրիկ Կրիստոֆերսեն (Նորվեգիա)
3. Ալեքսիս Պինտուրո (Ֆրանսիա)
Ֆրիսթայլ, ակրոբատիկա, տղամարդիկ
1. Ալեքսանդր Աբրամենկո (Ուկրաինա)
2. Ցզյա Ցզունյան (Չինաստան)
3. Իլյա Բուրով (Ռուսաստան)
Չմշկավազք, կանայք, 500 մ
1. Նաո Կոդաիրա (Ճապոնիա)
2. Սան Հվա Լի (Հարավային Կորեա)
3. Կարոլինա Էրբանովա (Չեխիա)
Հեղինակ -
Edgar Barsegyan