«Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» ընդլայնվելու է և դրանում հայտնվելու են բոլոր դահիճները. Մամուկա Բախտաձե
«Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» ընդլայնվելու է և դրանում հայտնվելու են բոլոր դահիճները. Մամուկա Բախտաձե

Բնական է, որ այսպես կոչված «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» ընդլայնվելու է և դրանում հայտնվելու են բոլոր դահիճները,-այս հայտարարությունը արել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ինչպես նշել է Բախտաձեն, այս փուլում ցուցակում 33 մարդ է, սակայն ցուցակը ընդլայնվելու է:

«Ցանկանում եմ ասել, որ 33 մարդ մեղադրվում է Վրաստանի քաղաքացիների հանդեպ իրականացրած ծանր հանցագործությունների մեջ, բացի այդ մենք հայտարարել ենք, որ այդ ցուցակը գնալով ընդլայնվելու է: Իրավապահ մարմինները 24 ժամ աշխատում են այդ հարցով, ցուցակ են հայտնվելու ոչ միայն այն մարդիկ ովքեր իրականացրել են հանցագործությունը, այլ այն մարդիկ, որոնք թաքցրել են կամ աջակցել հանցագործությանը: Ցանկանում եմ նշել, որ սա Վրաստանի իշխանությունների առաջին քայլն է այդ ուղղությամբ: Բնական է, որ ցուցակը ընդլայնվելու է և դրանում հայտնվելու են բոլոր դահիճները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: