Օթո Նեմսաձե - Վստահ եմ, որևէ վրաց էմիգրանտի չեն կարողանա մոլորեցնել
«Վստահ եմ, որ որևէ վրաց էմիգրանտի չեն կարողանա մոլորեցնել»,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Եվրատեսիլ երգի մրցույթի Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն:
Երգիչը արձագանքել է սոցիալական ցանցում տարածված տեղեկությանը, ըստ որի, Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանը ներկայացնելու է Թամթա Գոդուաձեն և վրաց երկրպագուները մրցույթում պետք է աջակցել Կիպրոսի ներկայացուցիչ Թամթա Գոդուաձեին և ոչ՝ Օթո Նեմսաձեին:
«Նման դավաճաններն են միշտ ճնշել մեր երկրին:
Հնարավորություն ունենք և հզոր լայվ կանենք:
Վստահ եմ, որ որևէ վրաց էմիգրանտի անհնար կլինի մոլորեցնել:
Այստեղ խոսքը ոչ թե Օթո Նեմսաձեի, այլ Վրաստանի մասին է, այնպես որ՝ միասին սատարենք մեր երկրին:
Հաջողություններ Թամթային»,- սոցիալական ցանցում գրում է Օթո Նեմսաձեն:
Ֆեյսբուքի վրացական համայնքի խմբերում նպատակաուղղված տարածվում է սխալ տեղեկություն, մրցույթին պետք է աջակցել Կիպրոսի ներկայացուցիչ Թամթա Գոդուաձեին և ոչ թե՝ Օթո Նեմսաձեին: