Օթար Շամուգիան հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Օթար Շամուգիան շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։
Ներածական հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների միջև առկա սերտ առևտրատնտեսական հարաբերությունների մասին և քննարկել գյուղատնտեսության ուղղությամբ ապագա համագործակցության հարցերը։ Օթար Շամուգիան նշել է, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ուղղությամբ համագործակցության հուշագրի մշակումը շարունակվում է, ինչը կնպաստի կոնկրետ հարցերի համատեղ քննարկմանը և որոշումների կայացմանը։
Աշոտ Սմբատյանն ընդգծել է երկրների դարավոր բարիդրացիական հարաբերությունները և իր պատրաստակամությունը հայտնել նպաստելու Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների խորացմանը։
Տեղեկությունը տարածում է Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը։