Օթար Փարցխալաձեի նկատմամբ հետաքննություն սկսելը ցույց է տալիս, որ Վրաստանում օրենքի գերակայությունը իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն է. Արչիլ Թալակվաձե
Օթար Փարցխալաձեի նկատմամբ հետաքննություն սկսելը ցույց է տալիս, որ Վրաստանում օրենքի գերակայությունը իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն է. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, նախկին դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ հետաքննություն սկսելը ցույց է տալիս, որ Վրաստանում օրենքի գերակայությունը իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն է:

Լրագրողների հետ զրույցում Արչիլ Թալակվաձեն նշում է, որ բոլորը պետք է պաշտպանեն օրենքի գերակայության սկզբունքը:

Լաշա Թորդիային ծեծի ենթարկելու գործով, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով: դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ սահմանել է բանտարկություն: Փաստաբանի խոսքերով Փարցխալաձեն չի ճանաչում իր մեղքը: