Օտար երկրում Վրաստանի քաղաքացու անօրեն մնալու համար պայմաններ ստեղծելը պատժվելու է օրենքով
Վրաստանի խորհրդարանը անօրեն ներգաղթի կապակցությամբ «քրեական օրենսգրքում» պատրաստված փոփոխությունները հաստատել է երրորդ ընթերցմամբ: Պատգամավորները փոփոխությունները քվեարկության են դրել այսօրվա լիագումար նիստին:
Օրինագծին աջակցել է 78 պատգամավոր, ոչ մեկը դեմ չի եղել:
Օրինագծի համաձայն, անձի կողմից ֆինանսական կամ այլ նյութական օգուտ ստանալու նպատակով, օտար երկրում Վրաստանի քաղաքացու նախապես գիտակցելով անօրեն երկրում մնալու համար համապատասխան պայմաններ ստեղծելու, կամ անձի կողմից նույն նպատակով օտար երկրում միջազգային պաշտպանություն ստանալու համար Վրաստանի քաղաքացու կողմից նրա իրավունքների, կամ ազատության խախտման մասին նախապես գիտակցելով սուտ լրատվության տարածումը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ, երկուսից չորս տարով:
Փոփոխություններով սահմանվել է, որ եթե նույն գործողությունը կիրականացվի նախապես պայմանավորված խմբի կողմից, մի քանի անգամ, երկու կամ ավել անձանց նկատմամբ և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, պատժվելու է ազատազրկմամբ, երեքից վեց տարով:
Օրինագծի համաձայն, եթե վերոնշյալ գործողությունը կիրականացվի կազմակերպված խմբի կողմից, ապա հանցանքը նախատեսում է չորսից յոթ տարով ազատազրկում:
Բացի այդ, օրինագծում նշված է, որ քրեական պատասխանատվությունից ազատվում են այն անձինք, ովքեր այդ գործողությունները կատարել են բարեկամներին օտար երկրում օգնության նպատակով:
Ինչ վերաբերում է տուգանքի քանակին, ապա նախագծում ասված է, որ հանցանք գործելու դեպքում իրավաբանական անձինք, ի տարբերություն ֆիզիկական անձանց, տուգանվելու են տասնապատիկ գումարով, որից հետո իրավաբանական անձի գործունեությանը սպառնում է չեղարկում և արտոնագրի դադարեցում: