Ոստիկանությունը երեք ամսում բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք
Ներքին գործերի նախարարությունը, օրենքի գործի դրվելուց հետո մինչ այսօր, երկրի մասշտաբով բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք:
Ինչպես ասված է գերատեսչության հայտարարության մեջ, օրենքի արդյունավետ կատարելու նպատակով, ներքին գործերի նախարարությունը ակտիվ շարունակում է աշխատանքը ոստիկանների իրավասությունների ավելացման ուղղությամբ:
«2019 թվականի մայիսի 10-ից, Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում մտցվել են փոփոխություններ, որի համաձայն սեռական ոտնձգության համար հաստատվել է վարչական պատասխանատվություն:
Ներքին գործերի նախարարությունը, օրենքի գործի դրվելուց հետո մինչ այսօր, երկրի մասշտաբով բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք:
Հատկանշական է, որ օրենքի արդյունավետ կատարելու նպատակով, ներքին գործերի նախարարությունը ակտիվ շարունակում է աշխատանքը ոստիկանների իրավասությունների ավելացման ուղղությամբ», – ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
ՆԳՆ-ի պարզաբանմամբ, սեռական ոտնձգությունը հասարակական վայրերում անձի նկատմամբ իրականացրած անցանկալի սեռական բնույթի վարք է, որը նպատակ ունի վնաս հասցնել նրա արժանապատվությանը և ստեղծում է՝ սպառնալից, թշնամական, նվաստացնող, և անպատվական մթնոլորտ:
«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, այն դեպքում եթե ձեր նկատմամբ իրականացվել է սեռական ոտնձգություն, անմիջապես դիմեք ոստիկանությանը», – հայտարարել են ՆԳՆ-ում: