Մե ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ Կիևի միջազգային մրցաշարի առաջին եզրափակիչ օրը
Մե ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ Կիևի միջազգային մրցաշարի առաջին եզրափակիչ օրը

Կիևի միջազգային մրցաշարի երկրորդ օրը, ազատ և հույն-հռոմեական ոճով ըմբշամարտում կայացել են եզրափակիչ հանդիպումներ 5 քաշային անվանակարգում:

Ազատ ոճով ըմբշամարտիկներից եզրափակիչ բլոկ առաջին օրվա արդյունքներով անցել էր երկու վրաց մարզիկ՝ Թեյմուրազ Վանիաշվիլին (57 կգ.) և Վլադիմեր Խինչեգաշվիլին (65 կգ.): Վանիաշվիլին եզրափակիչ փուլում դիմակայել է Ադրբեջանի դրոշի ներքո ելույթ ունեցող Գիորգի Էդիշերաշվիլիին: Արդյունքում Վանիաշվիլիին չի հաջողվել հաղթահարել Էդիշերաշվիլիի պատնեշը և վաստակել արծաթե մեդալ:

Ինչ վերաբերում է Խինչեգաշվիլիին, ապա նրան հաջողվել է երրորդ տեղի համար պայքարում պարտության մատնել, ՈՒկրաինայի դրոշի ներքո ելույթ ունեցող Գոր Հովհաննիսյանին, դրանով Վլադիմեր Խինչեգաշվիլին վաստակել է իր առաջին միջազգային մեդալը նոր քաշայինում:

 

ვლადიმერ ხინჩეგაშვილმა (65 კგ) კიევის საერთაშორისო ტურნირზე ბრინჯაოს მედალი მოიპოვა,

ვლადიმერ ხინჩეგაშვილმა (65 კგ) კიევის საერთაშორისო ტურნირზე ბრინჯაოს მედალი მოიპოვა, გადამწყვეტ შეხვედრაში უკრაინის სახელით მოასპარეზე გორ ოგანესიანი 12-9 დაამარცხა.შეგახსენებთ რომ ოლიმპიურმა ჩემპიონმა წონა შეიცვალა და პირველად იასპარეზა საერთაშორისო ტურნირზე მისთვის უჩვეულო 65 კგ კატეგორიაში.

Posted by GeoWrestling – საქართველოს ჭიდაობის ეროვნული ფედერაცია on 2018 წლის 24 თებერვალი, შაბათი

 

Ինչ վերաբերում է հույն-հռոմեական ոճին, ապա այստեղ արդյունքը զգալիորեն աչքի ընկնող են: Առաջին մեդալը 55 կգ. քաշայինում նվաճել է Նուգզար Ծուրծումիան: Այն պատճառով, որ մրցաշարին մասնակցել է 6 մարզիկ, կազմակերպիչները այն անց են կացրել շրջանային համակարգով, արդյունքում Ծուրծումիան նվաճել է արծաթե մեդալ:

Ցավոք արծաթե մեդալի է արժանացել նաև Եվրոպայի երկակի չեմպիոն Զուրաբ Դաթունաշվիլին: Նա 82 կգ. քաշայինում եզրափակիչ հանդիպմանը լարված պայքարում պարտվել է ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեինովի մոտ:

Առաջին ոսկե մեդալը Վրաստանի հավաքականին բերել է Շմագի Բոլքվաձեն: 72 կգ. քաշայինում նա 7:5 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Դմիտրո Պինկովին:

 

 

შმაგი ბოლქვაძე (72 კგ) კიევის საერთაშორისო ტურნირის გამარჯვებულია

შმაგი ბოლქვაძე (72 კგ) კიევის საერთაშორისო ტურნირის გამარჯვებულია, ფინალში ოლიმპირმა პრიზიორმა უკრაინელი დმიტრო პინკოვი 7-5 დაამარცხა

Posted by GeoWrestling – საქართველოს ჭიდაობის ეროვნული ფედერაცია on 2018 წლის 24 თებერვალი, შაბათი

72 კგ დაჯილდოვება

72 კგ დაჯილდოვება1. BOKLVADZE, SHMAGI (GEO)2. PYNKOV, DMYTRO (UKR)3. BELFAKEH, FARSHAD (IRI)3. POLITAEV, ARTUR (UKR

Posted by GeoWrestling – საქართველოს ჭიდაობის ეროვნული ფედერაცია on 2018 წლის 24 თებერვალი, შაბათი

 

Ազատ ոճում Վրաստանի հավաքականը ուներ  բրոնզե ևս մեկ մեդալ նվաճելու շանս, սակայն 97 կգ. քաշայինում ելույթ ունեցող Կուկուրի Կիրցխալիան, Ռեպեշաժի մարտում պարտվել է ուկրաինացի Եվգենի Սավետայի մոտ: