Օրթաճալայի կայարանի մոտ տաքսու վարորդները անց են կացրել բողոքի ցույց
Օրթաճալայի կայարանի մոտ տաքսու վարորդները անց են կացրել բողոքի ցույց: Ցուցարարները բողոքում են կայարանի հարակից տարածքում նրանց համար կայանատեղիի վերացման դեմ:
Ցույցին միացել է «լեյբորիստական կուսակցության» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Լաշա չխարտիշվիլին:
Վարորդների խոսքերով, նրանք կայարանի տարածքում չեն կանգնում բարձր հարկերի պատճառով, համապատասխանաբար նրանք կանգնում էին կայարանի հարակից տարածքում, սակայն անցած տարվա վերջին կայանման գծերը վերացվել են և կայանումը արգելվել է:
Ցույցին նրանք ներկայացրել են քաղաքապետարանից ստացված նամակը, որտեղ որպես որոշում բերված է տարածքի կանաչապատումը:
Այն դեպքում, եթե այս շաբաթ կայարանի հարակից տարածքում նրանց թույլ չի տրվի կայանել ավտոմեքենան, ապա նրանք ցույց կանեն քաղաքապետարանի մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan