Օրենսդիր մարմինը աջակցել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխությանը
Օրենսդիր մարմինը աջակցել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխությանը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկեց և 81 ձայներով աջակցեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխության նախագծին։

Հարցը նիստի ընթացքում ներկայացրեց խորհրդարանի անդամ Լևան Մաճավարիանին։

Փոփոխությունը նախատեսում է, որ տեղական թվային ցամաքային հեռարձակման ցանց կառուցելու համար տրամադրված ռադիոհաճախականության ռեսուրսի օգտագործման իրավունքը ավտոմատ կերպով կերկարաձգվի։

Նաև, օրենքի նախագծի ընդունմամբ որոշվում է ռադիոհաճախականության սպեկտորի օգտագործման վարձը՝ թվային ցամաքային հեռուստացանցի ձևավորման նպատակով մրցույթի կարգով տրամադրված ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։