Օրբելիանիների պալատում կայացած հանդիպումը մեծ հաջողություն էր և ապաբևեռացմանն ուղղված կարևոր քայլ. Լեհաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր տեսակապի միջոցով զրուցել է Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդայի հետ:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ զրույցի ընթացքում, Լեհաստանի նախագահը շնորհավորել է Վրաստանին, Եվրոպական խորհրդի նախագահի կողմից Օրբելիանիների պալատում կազմակերպված հաջող հանդիպման առթիվ և այն գնահատել որպես ապաբևեռացման ուղղությամբ իրականացրած կարևոր քայլ:
«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Վրաստանի եվրատլանտյան նկրտումներն ու հեռանկարները: Այս գործընթացում Վրաստանի նախագահը ընդգծել է Եվրոպական միությունում ոլորտային ինտեգրման կարևորությունը, հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև ոլորտային ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում, Եվրամիության աջակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը վճռականորեն գնում է դեպի ՆԱՏՕ-ն տանող ճանապարհվ: Մեզ նույնպես անհրաժեշտ են կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելի շատ հնարավորություններ», – ասել են նախագահի աշխատակազմից:
Նրանց խոսքով, Վրաստանի նախագահը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ խոսել է տարածաշրջանում Եվրամիության առավել ներգրավվածության կարևորության մասին և նշել, որ Կովկասի տարածաշրջանը տնտեսական կարևորություն է ձեռք բերում, ուստի Եվրամիությունը պետք է ուշադիր հետևի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը: Կարևոր է նաև, որ Վրաստանն այս առումով Եվրամիության ամենամեծ գործընկերն է տարածաշրջանում:
Նախագահները քննարկել են նաև Վրաստանում և Լեհաստանում կորոնավիրուսի համավարակով առաջացած իրավիճակը: Նախագահ Զուրաբիշվիլին ընդգծել է պատվաստանյութերի հարցի շուրջ Եվրամիության աջակցության և համերաշխության կարևորությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր լեհ գործընկեր Անդժեյ Դուդային հրավիրել է Վրաստան: