Օրբելի լեռնանցքում և Օփիտարա-Մելե հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Օրբելի լեռնանցքում և Օփիտարա-Մելե հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, առատ ձյան պատճառով, պետական նշանակության՝ Քութայիսի (Ծղալտուբոյի շրջանցիկ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի մայրուղու 42-125 կմ (Օփիտարա-Մելե) հատվածում երթևեկել թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու կամ ավելի երթևեկելի կամուրջներով) տրանսպորտային միջոցներին, մինչդեռ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։

Մայրուղու (Ծղալտուբոյի շրջանցիկ-Օփիտարա) հատվածի 1-42 կմ-ը ազատ է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Նաև, առատ ձյան պատճառով Ալպանա-Ծագերի ճանապարհի 1-22 կմ (Օրբելի լեռնանցք) հատվածում թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու կամ ավելի երթևեկելի կամուրջներով) տրանսպորտային միջոցների երթևեկությունը։