Օնիի մուտքի մոտ սողանքային գործընթացների պատճառով ճանապարհի մի հատվածը փակվել է, ավտոտրանսպորտի երթևեկությունը խափանված է

19:23, 01.05.2026

Օնիի մուտքի մոտ սողանքային գործընթացների պատճառով ավտոճանապարհի երթևեկելի մասը փակվել է, տրանսպորտային միջոցների երթևեկությունը խափանվել է։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։

Նրանց փոխանցմամբ՝ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

«Քաղաք Օնիի մուտքի մոտ, լեռան լանջին զարգացած սողանքային գործընթացի հետևանքով ավտոճանապարհի երթևեկելի մասը փակվել է, ինչի պատճառով տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Տեղում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ միասին գտնվում են տեղական իշխանության ներկայացուցիչները, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հորդորում է հաշվի առնել ստեղծված իրավիճակը և պահպանել անվտանգության կանոնները։ Երթևեկության վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի փուլ առ փուլ»,- նշված է մունիցիպալիտետի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ