ոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու, ով կասկածվում է Քիր Սթարմերի հետ կապված տներում հրդեհների առաջացման մեջ
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու, ով կասկածվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ կապված տներում հրդեհների առաջացման մեջ։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ․ հրշեջները կանչվել են ավտոմեքենայի հրդեհի դեպքով՝ այն նույն փողոցում, որտեղ գտնվում է Քիր Սթարմերի տունը։
Շաբաթվա վերջին շտապ օգնության ծառայությունները կանչվել են Իսլինգտոն, որտեղ կրակ է բռնկվել Սթարմերի հետ կապված շենքի մուտքի մոտ։ Երրորդ հրդեհը բռնկվել է բրիտանական վարչապետի անձնական տանը, որը գտնվում է Լոնդոնում։ Հրշեջ ծառայությունը հրդեհը մարել է 20 րոպեում։
Ոստիկանության տվյալներով՝ որևէ մարդ չի տուժել։ Քննչական խմբերը բոլոր երեք հրդեհներն էլ կասկածելի են համարում և փորձում են պարզել՝ արդյոք դրանք փոխկապակցված են։