Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օլիվիե Կուրտոյին նշանակել է արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում։
Համապատասխան հրամանագիրը թվագրված է օգոստոսի 7-ով։
Հրամանագրի համաձայն՝ Օլիվիե Կուրտոն մինչ այժմ զբաղեցրել է ավագ ադմինիստրատորի պաշտոնը։
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ նա աշխատել է նաև Լիսաբոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ որպես առաջին քարտուղար։ 2005-2009 թվականներին եղել է պաշտպանության նախարարությունում Եվրոպական հարցերի խորհրդական, ինչպես նաև արտաքին անվտանգության գլխավոր տնօրենի շտաբի պետ։
Օլիվիե Կուրտոն կփոխարինի Շերազ Գասրիին, որի դեսպանության ժամկետը Վրաստանում ավարտվել է։