Օլիվեր Վարհեյ. ԵՄ անդամակցության ճանապարհին առաջ շարժվելու լավագույն միջոցը մեր ստորագրած վերապահումները կատարելն է, այս կերպ կարող եք ապացուցել, որ լրջորեն եք մոտենում այդ պարտավորություններին
Օլիվեր Վարհեյ. ԵՄ անդամակցության ճանապարհին առաջ շարժվելու լավագույն միջոցը մեր ստորագրած վերապահումները կատարելն է, այս կերպ կարող եք ապացուցել, որ լրջորեն եք մոտենում այդ պարտավորություններին

Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարներին: Սա Վրաստանի իրավասությունն է: Դիմում ներկայացնելու կարգ կա, բայց երբ երկիրը փորձում է նման հայտ ներկայացնել, նա պետք է փաստարկներով ամրապնդի իր դիրքերը, – ասաց հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Եվրահանձնակատարի խոսքով, երկիրը պետք է ապացուցի, որ կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները և կատարել ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Ես գիտեմ նաև Վրաստանի Սահմանադրության արձանագրությունը, որ վերջնական նպատակը Վրաստանի անդամակցությունն է Եվրամիությանը: Այդ պատճառով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրում այնպիսի վերապահում կա, որ Վրաստանը պարտավորվում է այս ճանապարհին կատարել իր բոլոր պարտավորությունները: Այս ճանապարհով առաջ շարժվելու լավագույն միջոցը մեր ստորագրած վերապահումներն անելն է, քանի որ այս կերպ կարող եք ապացուցել, որ լուրջ եք վերաբերում այս պարտավորությանը: Այդ պատճառով մենք համարում ենք, որ շատ բան պետք է արվի առկա մեխանիզմների միջոցով՝ Վրաստանը Եվրոպային էլ ավելի մոտեցնելու համար: Հուսով եմ, որ իմ նշած տնտեսական և ներդրումային ծրագիրը կօգնի երկրին արագացնել իր տնտեսական և սոցիալական ինտեգրումը մեր հասարակությանը», – ասաց Վարհեյը: