Օլաֆ Շոլցն ասում է, որ իրեն չի անհանգստացնում Բայդենի ֆիզիկական վիճակը

16:40, 09.07.2024

Օլաֆ Շոլցի խոսքով՝ իրեն չի անհանգստացնում Բայդենի ֆիզիկական վիճակը։ Այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հարցերին ի պատասխան։

«Ոչ, ես չեմ անհանգստանում։ Ամերիկայի նախագահի հետ ունեցած հաճախակի խոսակցություններից գիտեմ, որ նա լավ է պատրաստել այս գագաթնաժողովը։ Շատ որոշումներ, որոնք պետք է ընդունվեին և մշակվեցին, շատ սերտորեն համակարգված էին: Ուստի դա շատ հաջող գագաթնաժողով է լինելու»,- Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Տեղեկության համար՝ Պոլիտիկոն ավելի վաղ հրապարակել էր հոդված, ըստ որի՝ ԱՄՆ դաշնակիցները մտավախություն ունեն, որ Ջո Բայդենը չի կարողանա հաղթել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Նմանատիպ