Օլաֆ Շոլցի պնդմամբ Գերմանիան Ուկրաինային մատակարարում է ամենաարդիական զենք

13:36, 22.08.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պնդմամբ Գերմանիան Ուկրաինային մատակարարում է ամենաարդիական զենք: Տեղեկությունը տարածում է Deutsche Welle գործակալությունը։

Ինչպես գրում է գործակալությունը, Գերմանիայի կանցլերը հերքել է իր կառավարության քննադատությունը՝ կապված Ուկրաինային զենք մատակարարելու բացակայության հետ և թվարկել այն զենքերը, որոնք արդեն հասել են Ուկրաինա և դեռ առաքման փուլում են։

Ըստ նրա առաքված զինատեսակների թվում են Gepard զենիթային տանկերը և Panzerhaubitze 2000 հրթիռային կայանքները, իսկ առաքման փուլում են Iris-T հակաօդային պաշտպանության համակարգերը և Cobra հրետանային ռադարները։

«Գերմանիան մատակարարում է մեծ քանակությամբ սպառազինություն և միաժամանակ գտնվում է ամենաարդիական, արդյունավետ սարքավորումների մատակարարման գործընթացում»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է նրա պաշտպանության համար։

Նմանատիպ