Օլաֆ Շոլցը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության նպատակներից մեկն Ուկրաինայի ապառազմականացումն է, և դա չի կարելի թույլ տալ

11:56, 13.03.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ Ռուսաստանի Դաշնության նպատակներից մեկն Ուկրաինայի ապառազմականացումն է, և դա չի կարելի թույլ տալ։

Շոլցը նշել է, որ ուժեղ բանակը «երկրի անվտանգության ամենակարեւոր երաշխիքն է»։

«Ուկրաինայի ապառազմականացումը Ռուսաստանի պատերազմի նպատակներից մեկն էր, և դա չպետք է տեղի ունենա»,- ասել է կանցլերը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր զինադադարի պայմաններում Շոլցը բոլորին կոչ է արել երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Նա ասել է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային՝ մինչև խաղաղության հասնելը և դրանից հետո։

Նմանատիպ