Օլաֆ Շոլցը նշում է, որ մինչ Եվրամիության ընդլայնումը անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությանն անդամակցելու համակարգը
Օլաֆ Շոլցը նշում է, որ մինչ Եվրամիության ընդլայնումը անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությանն անդամակցելու համակարգը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ մինչ Եվրամիության ընդլայնումը անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությանն անդամակցելու համակարգը։

Մասնավորապես, Շոլցը կոչ է անում անդամ երկրներին հեռանալ Եվրամիության արտաքին և հարկային քաղաքականության մեջ միաձայնության սկզբունքից։ Գերմանիայի կանցլերը կարծում է, որ այդ հարցերի շուրջ որոշումները պետք է ընդունվեն ոչ թե միաձայն, այլ ձայների մեծամասնությամբ։

Բացի այդ, ըստ Շոլցի, Եվրամիությունում նոր անդամներ ընդունելուց առաջ պետք է քննարկել Եվրահանձնաժողովի չափը և Եվրախորհրդարանում մանդատների բաշխումը։

«Եվրամիությունը չի կարող պարզապես ընդլայնել Հանձնաժողովը և հորինել նոր նախարարություններ»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Կանցլերը նաև ասաց, որ ԵՄ անդամներից, ովքեր «այսօր զուտ վճարումներ են ստանում, ապագայում չի կարելի նույնը ակնկալել»: Ըստ Շոլցի, երբ նոր, տնտեսապես ավելի քիչ զարգացած երկրները միանան ԵՄ-ին, ներկայիս անդամները նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան ֆինանսավորման մեջ։