Օլաֆ Շոլցը հետաձգել է հեռահար «Taurus» հրթիռների մատակարարումը Կիևին
Օլաֆ Շոլցը հետաձգել է հեռահար «Taurus» հրթիռների մատակարարումը Կիևին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգել է հեռահար «Taurus» հրթիռների մատակարարումը Կիևին։ Այդ մասին հայտնում է «Wall Street Journal»-ը։

Հրատարակության համաձայն՝ Գերմանիան ձգձգում է Ուկրաինա հեռահար հրթիռների ուղարկումը Ռուսաստանի հետ անմիջական առճակատման մտավախության պատճառով։

Գերմանիան որպես հրթիռների մատակարարման հետաձգման պաշտոնական պատճառ նշել է Ուկրաինա մասնագետների գործուղումը, որոնք պետք է օգնեն ուկրաինացիներին տեղում բավականին բարդ հրթիռային համակարգերի շահագործման հարցում։ Դա կօգնի համալրել ուկրաինական հեռահար հրթիռների պակասող պաշարները, որոնք նա օգտագործում է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող երկաթուղային գծերը, զինամթերքի պահեստները և հրամանատարական կենտրոնները թիրախավորելու համար:

Գերմանական իշխանությունները հայտնել են, որ Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը հավանություն է տվել «Taurus»-ի առաքմանը, սակայն Շոլցն արգելափակել է այդ քայլը: