Օլաֆ Շոլցը արձագանքում է Մյունխենի հարձակմանը. Յուրաքանչյուր ոք, ով Գերմանիայում հանցագործություն կկատարի, ոչ միայն խստորեն կպատժվի, այլև պետք է գիտակցի, որ հնարավոր է չկարողանա շարունակել ապրել Գերմանիայում

18:32, 13.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արձագանքել է Մյունխենում տեղի ունեցած հարձակմանը։ Նա նշում է, որ մեղավորը պետք է խստագույնս պատժվի։

«Ցանկացած ոք, ով Գերմանիայում հանցագործություն կկատարի, ոչ միայն խստագույնս կպատժվի և կհայտնվի բանտում, այլ նաև պետք է գիտակցի, որ կարող է չկարողանալ շարունակել ապրել Գերմանիայում։ Մենք սա ոչ հանդուրժելու ենք, ոչ էլ դիմանալու»,- նշել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը կոչ է արել պատկան մարմիններին անել հնարավորը՝ հարձակվողին խստորեն պատժելու համար։

Ի գիտություն, Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ տուժելով առնվազն 28 մարդ։ Գերմանիայի տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ կասկածյալը 24-ամյա աֆղան ապաստան հայցող է։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։

Նմանատիպ