Օլաֆ Շոլց. Ուկրաինայում պատերազմը շատ երկար կտևի, մենք պետք է պատրաստվենք դրան, ռազմական գործողություններն արդեն տևել են շատ ավելի երկար, քան սպասում էր Վլադիմիր Պուտինը.
Ուկրաինայում պատերազմը շատ երկար կտևի, մենք պետք է պատրաստվենք դրան,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը և դուրս կբերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից։
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ այս պատերազմը կարող է շատ երկար տևել։ Սակայն ռազմական գործողություններն արդեն շատ ավելի երկար են տևել, քան սպասում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ պատերազմը մինչեւ ավարտն արդեն հատել է 70 տոկոսի սահմանագիծը։