Օլաֆ Շոլց. Ռուսաստանը պետք է դադարեցնի հարձակումները և վերջապես հնարավոր դարձնի խաղաղությունը

17:33, 16.03.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի խաղաղության համար։ Այս մասին Շոլցը գրել է սոցցանցերում։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի հարձակումները և վերջապես հնարավոր դարձնի խաղաղությունը»,- գրում է Շոլցը։

Օլաֆ Շոլցը նշել է, որ Գերմանիան իր եվրոպական ու միջազգային գործընկերների հետ կշարունակի աջակցել Ուկրաինային։

Նմանատիպ