Օլաֆ Շոլց. Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են, որ Եվրոպան ուժեղ մնա, մենք սատարում ենք նորարար ԵՄ-ին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարները, որոնց մասին Ֆրանսիայի ղեկավարը խոսել է Սորբոնի համալսարանում։
«Ֆրանսիան և Գերմանիան միասին ցանկանում են, որ Եվրոպան ուժեղ մնա։ Ձեր խոսքը լավ ազդակներ է պարունակում դրան հասնելու համար: Միասին մենք ԵՄ-ին առաջ ենք տանելու քաղաքական և տնտեսական առումով: Մենք սատարում ենք ի նորարար Եվրամիությանը: Կեցցե Եվրոպան»,- գրել է Գերմանիայի կանցլերը իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սորբոնի համալսարանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Եվրոպան պետք է ցույց տա, որ ինքը ԱՄՆ-ի վասալը չէ։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը, իսկ ԵՄ-ն ավելի ակտիվ լինի գլոբալ ասպարեզում։