Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը «աշխատանքային այցով» գտնվում է Սիրիայում
Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը «աշխատանքային այցով» գտնվում է Սիրիայում

Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարար Օլեգ Բարցիցը «աշխատանքային այցով» գտնվում է Սիրիայում։

Այս տեղեկատվությունը տարածել է այսպես կոչված նախարարությունը, որի համաձայն՝ Օլեգ Բարցիցին Սիրիայում ուղեկցում է այսպես կոչված ժամանակավոր արտգործնախարար Իրակլի Տուժբան։

Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, Օլեգ Բարցիցին սահմանին դիմավորել են «Սիրիայում Աբխազիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալին և Սիրիայի արտաքին գործերի նախարարության արձանագրային և եվրոպական վարչությունների ներկայացուցիչները»։

Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Օլեգ Բարցիցը հանդիպում կունենա Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ։