Օկուպացիոն ուժերը Չորչանա գյուղի մոտակա անտառում ապօրինի կայանքներ են տեղադրել, սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Օկուպացիոն ուժերը Չորչանա գյուղի մոտակա անտառում ապօրինի կայանքներ են տեղադրել, սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքի հայտարարել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում:
«2019 թվականից ի վեր Խաշուրիի Չորչանա գյուղի մոտակա անտառում Ռուսաստանի օկուպացիոն ուժերը իրականացնում են սահմանազատման ապօրինի գործողություններ ։ Անտառային մասում տեղադրվել են ապօրինի կայանքներ և գծանշումներ արվել որոշակի հատվածներում:
Ժնևում և այլ ձևաչափերում քննարկման հիմնական թեման Չորչանա գյուղի մոտակայքի սահմանազերծումն ու օկուպացիայի հետ կապված այլ հարցերն են : Սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ:
Միևնույն ժամանակ, գործընթացում ակտիվորեն ներգրավված են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, Ժնևի համանախագահները և մեր մյուս միջազգային գործընկերները », – ասվում է հայտարարության մեջ: