Օկուպացիայի և աղքատության հաղթահարումը մեր ազգային խնդիրն է, որոնց շուրջ պետք է միավորվի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ջանք
Վրաստանի առջև ծառացած է երկու ցավալի մարտահրավեր, դրանք են՝ օկուպացիան և աղքատությունը, սա մեր ազգային խնդիրն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ 2018 թվականի զեկույցը ներկայացնելիս:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, բոլորը ցանկանում են, որպեսզի երկիրը լինի առանց աղքատության, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա արժանի կերպով ապրելու իրավունք՝
«Վրաստանի առջև ունենք երկու ցավալի մարտահրավեր, դրանք են՝ օկուպացիան և աղքատությունը, սա մեր ազգային խնդիրն է, երկու մարտահրավերներն էլ պետք է հաղթահարենք համատեղ ջանքերով և դրա շուրջ պետք է միավորված լինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ջանք: Մեր նպատակն է, Վրաստանի վերադառնա իր մեծ եվրոպական ընտանիք, որտեղ կարևոր արժեք են մարդու ազատությունը, մարդու իրավունքները, դատարանը և մամուլի ազատությունը, օրենքի գերագույնությունը, մասնավոր սեփականությունը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, Վրաստանում իրական փոփոխությունների իրականացումն սկսվել է 2012 թվականի և առավելագույնն է արվում աղքատությունը հաղթահարելու համար:
Զեկույցի ներկայացմանը ներկա են կառավարության ներկայացուցիչները, խորհրդարանի անդամները և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: