Օգտագործվում են բոլոր դիվանագիտական ալիքները, որպեսզի Հնդկաստանից պատվաստանյութի ներմուծումն իրականացվի ժամանակին. Թամար Գաբունիա
Արտաքին գործերի փոխնախարարն արդեն մեկ շաբաթ է գտնվում է Հնդկաստանում: Հնդկաստանը պատվաստանյութերի խոշոր արտադրողներից մեկն է, այդ թվում է ՝ «Աստրազենեկան» և «Նովովաքսը», – այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, Հնդկաստանը խստորեն կարգավորում է պատվաստանյութերի արտահանումը երկրից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դարձել Վրաստանից բարձր մակարդակի այցը այդ երկիր:
«Կան նաև հնդկական պատվաստանյութեր, որոնք առայժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտոնված չեն, բայց շատ երկրներ սկսել են կիրառել այդ պատվաստանյութերը: Օրինակ, Բրազիլիան գնել է հնդկական արտադրության պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ: Այս դեպքում, իհարկե, արտաքին գործերի նախարարությունը քննում է բոլոր հնարավորությունները և աշխատում ինչպես «Աստրազենակայի», այնպես էլ «Նովովաքս»-ի ուղղությամբ:
Հնդկաստանը որոշ չափով խստորեն կարգավորում է պատվաստանյութերի արտահանումը երկրից: Այդ պատճառով բարձր մակարդակի այց էր պահանջվում: Բոլոր դիվանագիտական ճանապարհները օգտագործվում են Հնդկաստանից պատվաստանյութերը ժամանակին ներմուծելու համար: Սկզբնական շրջանում մենք խոսում էինք համեմատաբար փոքր թվի մասին, բայց «Նովովաքս»-ի ուղղությամբ մենք հետաքրքրություն հայտնեցինք մոտ մեկ միլիոն չափաբաժնի նկատմամբ: Մենք «Նովովաքս»-ին սպասում ենք նաև «Կովաքս» հարթակից», – հայտարարել է Թամար Գաբունիան: